Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՅԴ-ն ևս թեկնածու չի առաջադրում

ՀՅԴ-ն ևս թեկնածու չի առաջադրում
27.12.2012 | 11:03

Եվս մեկ կուսակցություն որոշեց թեկնածու չառաջադրել նախագահական ընտրություններում` ՀՅԴ-ն, ճշտելով, որ դա չի նշանակում գործընթացներից մի կողմ քաշվել: «Ավելի անաչառ դիրքերից խնդիրներ ենք բարձրացնելու և պահանջելու ենք, որ թեկնածուները հաշվի նստեն հասարակական պահանջի հետ, որը ձևավորվում է ՀՅԴ 7 կետերի շուրջ: Ակտիվորեն մասնակցելու ենք ընտրարշավին, որպես քաղաքական ուժ` սրանով մեր գործունեությունը չի դանդաղելու»` հայտարարել է Արմեն Ռուստամյանը: Նա գտնում է, որ նախևառաջ պետք է համոզմունք ձևավորել, որ ընտրության միջոցով երկրում հնարավոր են փոփոխություններ, անհրաժեշտ է համախմբել ընդդիմադիր ուժերին, ինչը տեղի չունեցավ: Արդյո՞ք դա նշանակում է բոյկոտել ընտրությունները: Աղվան Վարդանյանը գտնում է, որ ոչ, որովհետև բոյկոտն իմաստ կունենար, եթե ընդդիմադիր բոլոր ուժերը բոյկոտ հայտարարեին: «Ցավոք, հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ Հայաստանում` կախված տարբեր գործոններից, մարդկանց նպատակներից, ամբիցիաներից, համընդհանուր բոյկոտ հնարավոր չէ: Փոփոխությունների միակ օրինավոր ճանապարհն ընտրություններն են, և մենք չէինք կարող նման շռայլություն թույլ տալ մեզ»` բացատրում է ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

ՀՅԴ-ն բացառում է Սերժ Սարգսյանի թեկնածությանը սատարումը, հնարավոր համարելով մյուս թեկնածուներին աջակցելը: Ընտրարշավի ընթացքում նրանք կկողմնորոշեն իրենց համակիներին:
Խորհրդարանական կուսակցություններից նախագահական ընտրություններին չեն մասնակցի ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը, չի մասնակցի Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ը դեռ ճշտում է իր մասնակցության ձևաչափը, չի մասնակցի ՀՅԴ-ն` բոյկոտ չհայտարարելով: Ընդդիմադիր կուսակցություններից կմասնակցեն միայն «ժառանգությունը» և «Ազատությունը», որ խորհրդարանում ներկայացված է ի դեմս Հրանտ Բագրատյանի և ի դեմս Հրանտ Բագրատյանի էլ ներկայացված կլինի նախագահական ընտրություններում:
Դեկտեմբերի 26-ի տվյալներով ԿԸՀ իրենց փաստաթղթերն են ներկայացրել երեք թեկնածուներ` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, անկուսակցական Մհեր Հայրապետյանը: ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը կավարտվի 2013 թ. հունվարի 4-ին, ժամը 18.00-ին:

Դիտվել է՝ 2250

Մեկնաբանություններ